Եւ առ աստուած էր, ասէ, զի զանբաժին պատուոյն յայտ առնիցէ: Ասաց, թէ առ աստուած էր, եւ ընծայեցոյց` զի աստուած է. ապա եւ զարարչութիւնն 'ի մէջ բերէ, եթէ ամենյն ինչ նովաւ եղեւ. յանդիմանեսցի' զուր աշխատութիւն վիճողացն, որք 'ի ձեռն նորա եւ նովաւ ասելոյն` նուազութիւն պատուոյ միածնին կամին կազմել: Այլ թրեւս ասիցէ ոք. գրեսջի'ր թէ հերձուածողքն պահանջեցին, եւ չկարիցեն ասել, թէ զի՞նչ 'ի ձեռն նորայն իցէ, եւ զինչ նովաւն. դու` որ եկեղեցականդ ես, մեկնեա', զի'նչ 'ի ձեռն նորայ իցէ, եւ զի'նչ նովաւ: Ածեղէն գիրք չարկանեն 'ի կիր զբանս արուեստականաց, եւ չծառայեն մարդկեղէն մտաց կազմածոյ. քանզի չեն արիստոտելական խրատք, եւ ո'չ պղատոնական խտիրք, այլ միամիտ հւատք անխարդախ եւ անխորամանկ, եւ լի բազում ազատութեամբ: Յորժամ 'ի ձեռն նորա, եւ նովաւ, զայն ասէ, թէ 'ի նմանէ, ամենայն ինչ 'ի ձեռն նորա. զի՞նչ իցէ 'ի ձեռն նորա. այն իսկ է` թէ 'ի նմանէ: Յորժամ ասէ, բղխեսցեն ջուրք, եւ հանցէ երկիր, մի թէ զջուրն եւ զերկիր արարիչ կոչէ. եւ կամ յորժամ Պաւղոս ասէ, թէ առաջին մարդն յերկրէ հողեղէն, մի թէ արարիչ իցէ երկիր. եւ յորժամ ասէ, ո'չ եղեւ այր 'ի կնոջէ, այլ կին յառնէ, միթէ կնոջ ա՞յրն իցէ: Տեսանե՞ս, զի նիչ նմանէն ոչ ամենայն ուրեք արաչին է դիպող, այլ եւ նիւթոյ ինչ` որ 'ի միջի կայցէ: Եւ յայտ է թէ նովաւ եւ 'ի ձեռն նորա` ասել զկենարարէն, ո'չ իբրեւ զնիւթ ինչ 'ի գործ ածեալ ցուցանէ, այլ զչգոյն 'ի գոյ հաստատեաց, եւ զչէն 'ի յէ կոչեցեալ: Ո'չ որպէս նիւթն եւ ատաղձ արուեստաւորացն իցէ, նոյնպէս եւ աստուծոյ կամքն, եւ ո'չ եթէ էութիւն այ. քանզի ո'չ եթէ յէութենէն աստուծոյ ելանեն գործքն, այլ կամքն կացուցանեն զչէն յէ, եւ զչգոյն 'ի գոյ. կամի, եւ ամենայն ինչ լինի. ակնարկէ` եւ ամենայն ինչ ունկնդիր լինի: Եւ արդ` յորժամ 'ի նմանէն ասիցէ, փոխանակ ասելոյն, թէ 'ի կամացն հօր. եւ յորժամ 'ի ձեռն նորա եւ նովաւ, այն իսկ է` թէ 'ի զօրութենէն որդւոյ: Եւ զի զայս պատճառս 'ի բաց մերժեսցէ յայնցանէ` որ պատճառս մեղաց պատճառին, ասէերանելին Պւղոս. ո' գիտաց զմիտս տն, կամ ո' եղեւ նմա խորհրդակից. կամ ո' ետ նմ փոխ, եւ առնուցու զփոխանորդն, զի ամենայն ինչ 'ի նմանէն եւ 'ի ձեռն նորա: Եթէ նուազութիւն ինչ, 'ի ձեռն նորայն, ցուցանիցէ, եւ առաւելութիւն պատուոյ, 'ի նմանէն, զիա՞րդ իցէ, զի աստ զերկոսին զմիոջէ ասիցէ. միթէ զանխառնս ինչ խառնիցէ, եւ առաւելութիւն պատուոյ, 'ի նմանէն, զիա՞րդ իցէ, զի աստ զերկոսին զմիոջէ ասիցէ. միթէ զանխառնս ինչ խառնիցէ: Զումէ՞ համարիցին ասացեալ զամենայն ինչ 'ի նմանէ եւ 'ի ձեռն նորա. զհօրէ՞, թէ զորդւոյ: Եթէ զհօրէ, ահաւանիկ եւ զհօրն` 'ի նովաւն, եւ 'ի ձեռն նորա իջուցին, եթէ սպասաւորութիւն է նովաւն. եւ 'ի ձեռն նորա գուշակեցին, կարի թշնամանք իցեն ասել զհօրէ զ'ինմանէն, եւ նովաւ, եւ 'ի ձեռն նորա. քանզի չմարթի միումն` տէր լինել եւ սպասաւոր: Իսկ զորդւո՞յ իցէ ասացեալ. ահաւասիկ չկայ միայն 'ի ձեռն նորայն եւ նովաւ, այլ 'ի նմանէն. եւ չկարէ մին` սպասաւոր եւ ինքնագործ լինել: Այլ զի զմեր ցնորսն 'ի բաց պարզեսցէ, 'ի միոյ դէմս գումարեաց զերկոսին. զի ուսանիցիս, թէ բանք զայ բնութիւն չբաժանեն, այլ 'ի նմանէն, եւ նովաւն, ր 'ի ձեռն նորա, եւ 'ի նոյն, զմիոջէ ասէին. երբեմն զհօրէ, եւ երբեմն զորդւոյ: Եւ քանզի բազում անգամ զորովն, եւ 'ի ձեռն նորա` յեղյեղուն, եւ այնու իմն սպասաւորութիւն եւ նուաստութիւն եւ փոքրկութիւն համարին որդւոյ, հարկ է ժողովել եւ դնել առաջի ձեր բանս մարգարէականս: Երանելին Յովսէփ մինչդեռ 'ի բանդին էր, որ պարտեաց ցածութեամբն զամենայն չարիս, ետես անդ զներքինիս փարաւոնի արքայի տրտում երեսօք, որոց դէմքն զթախիծ սրտիցն յայտ առնէին. ընդէ՞ր եք այսօր, ասէ, տխուր երեսօք: Երազ տեսաք, ասեն, եւ չք ոք որ մեզ մեկնիցէ: Եւ առ այն զի՞նչ երանելին Յովսէփ. ասացէ'ք, ասէ, զերազն. եւ չասաց` թէ յայ է մեկնութիւն նորա, այլ թէ 'ի ձեռն այ: Թէ այնպէս իցէ, դու ճոխանաս, եւ աստուած սպասաւո՞ր լինի. ո՞չ ապաքէն 'ի ձեռն նորա իցէ մեկնութիւնն. որում պա'րտ էր ասել` թէ յայ է. դու՞ ինչ 'ի ձեռն աստուծոյ եւ ավ խօսիցիս, թէ աստուած 'ի ձեռն քո եւ քեւ: Եւ արդ մի' ծառայեսցես բանիցն տկարութեան, աստուծոյ շնորհացն լուր եւ հին կտակարանացն: Ա'յս են պատգամք եւ պատուիրանք, զոր պատուիրեց Մովսէս ծառայ տն 'ի հրամանի տն, եթէ հրամանքն 'ի ձեռն Մովսէսի: Մ'իտ դիր, ա'յս են, ասէ, պատգամք եւ պատուիրանք զոր պատուիրեաց Մովսէս. եւ չասաց, թէ աստուած 'ի ձեռն Մովսէսի, այլ թէ Մովսէս 'ի ձեռն այ: Ասաց բան, կոչեաց եւ աստուած, անունեաց եւ արարիչ. եւ առ սակաւ սակաւ գայ հանդարտ եւ յորդւոյ միածնի յորջորջումն: Ամենայն ինչ, ասէ, նովաւ եղեւ. զարարչութիւնն քարոզէ. եւ առանց նորա եղեւ ո'չ ինչ յեղելոցն, եւ ո'չ յանարար բնութենէն: Յիշէ՞ք զառաջին զբնսն, զոր ասացաք, եթէ գիրք ըստ իրաց ինչ որ առաջի կան` խօսին ինչ ակնարկելով. զի հերձուածողաց աշակերտքն` որ ընդ հոգւոյն սրբոյ տան պատերազմն, զամենայն ինչ նովաւ եղեւ` եւ 'ի հոգւոյն սրբոյ առնուն հայհոյութիւն: Ամենայն ինչ նովաւ եղեւ, ամենայն որ ինչ եղեւ, եւ որ անարար բնութիւնն: Մի թէ յորժամ ասիցէ կենարարն, եթէ ամենեքին որ յառաջ քան զիս եկին` գողք էին եւ աւազակք, զՄովսէս գո՞ղ բամբասեսցես, եւ զԵսայի աւազա՞կ. ո՞չ ապաքէն զնոսա կոչէ գողս եւ աւազակս, զորոց բանքն էին: